Ասա ինձ, թե ուր էր քո ջոկատը կռ վի ամենաթ եժ պահին․․․Չէ, ես կասեմ… Սեմյոն Պեգովի լուրջ հարցադրումները Քոչարյանին

Amnew.site-ը գրում է. WarGonzo ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում գրառում է կատարել, որտեղ ասվում է. Ինչ վերաբերում է, թերևս, Փաշինյանի ամենագլխավոր ու վճռական ընդդիմադրին, որը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ապա նա բացարձակ ոչ մի ակտիվ դիմազե րծում չի անում:

Ավելին, զրուցակիցներիս մեծ մասը համոզված է, որ պատերազմի արդյունքների համար պատասխանատվության մի լուրջ բեռ էլ նրա վրա է: Եւ հաստատ բանն այն կոռուպցիոն հետագծի մեջ չէ, որը փաստացի ուղեկցում է գրեթե ամեն խոշոր քաղաքական գործչի:

Ո՞վ էր խանգարում Քոչարյանին 50/100/200/300 հոգանոց ջոկատ հավաքել եւ գնալ Արցախ ՝առաջնագիծ: Փաշինյանը չի՞ թողել։ Լու՞րջ եք ասում։ Մի՞թե հնարավոր է ինչ-որ մեկին ռազ մաճակատ չթողնել, եթե այդ մարդն իսկապես ուզում է կ ռվել ու զո հվել հանուն հայրենիքի:

Մատների վրա հաշված մարդիկ են, ու բոլոր կռվա ծները դա ինձանից լավ գիտեն: Քոչարյանի նմանները թա ղվել են անձնական կոմֆորտի մեջ, ու նրանց ավելի հեշտ է ռեյտինգ բարձրացնել միայն Փաշինյանի հակառեյտինգի հաշվին, քան գնալ ու հերոսություններ կատարել: Էժան բան կա այս ամենի մեջ:

(Visited 22 times, 1 visits today)