Ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու քանի նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 921 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258)  թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ (վերջին մեկ օրում՝ 11 մարդ), 11 պացիենտ մահացել է:

(Visited 176 times, 1 visits today)