Աշնանը վարակի երկրորդ ալիք հնարավոր է չլինի,ի՞նչով է պայմանավորված

Կորոնավիրուսը կորցնում է իր ագրեսիվությունը, որի արդյունքում հնարավոր է աշնանը վարակի երկրորդ ալիք չլինի: Նման կարծիք է հայտնել իտալացի համաճարակաբան, Միլանի համալսարանի պրոռեկտոր Մասսիմո Կլեմենտին՝ գրում է Lenta.ru կայքը:

«Դեռևս մայիսին մեր բժիշկները շեշտել են հիվանդության ագրեսիվության թուլացման մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն վարակի քանակի նվազման, այլև հիվանդների թվի նվազման մասին է, որոնք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժման կարիք ունեին: Միաժամանակ ավելացել է այն վարակվածների թիվը, որոնք կարող են բուժում ստանալ տանը»,- հայտնել է համաճարակաբանը:ArmDay.am | ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ...

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի ծանրությունը համավարակի սկզբին տասն անգամ ավելի բարձր էր, քան մայիսի վերջին: Վարակն ավելի թեթև է ընթանում:

(Visited 17 times, 1 visits today)