Աշխատանքից ազատված փոխոստիկանապետը նոր աշխատանք ունի

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ նոր աշխատանք ունի:

«Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն»,- գրել է Քոչարյանը:

(Visited 76 times, 1 visits today)