Աննա Հակոբյանը՝ գովազդելու է հայկական մշակույթը (լուսանկարներ)

Այսուհետ ‹‹Հայաստանը սեր է››, ‹‹Հանգստացիր Հայաստանում››, ‹‹Visit Armenia››,  ‹‹Armenia Love›› խորագրերով և հեշթեգերով Հայաստանի ու Արցшխի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում ավելի հաճախ կհանդիպեք։ Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Արշավի առաջին կանգառը Արցшխն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցшխի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։


‹Արմենպրես››-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ նկարահանումների ընթացքում նոր գաղափարներ են առաջացել և Արցшխը կրկին կներկայացնեն՝ արդեն նոր գույներով ու վայրերով։

‹‹Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցшխով, քանի որ յուրաքանչյուր հայի համար ‹‹ազատ Արցшխ›› հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցшխում՝ դատապարտված է հաղթանակի։ Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցшխ և ներկայացնելու Արցшխի յուրահատուկ շունչն ու էներգետիկան››,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին շարքով ներկայացվել է Արցшխի Դшդիվանք վանական համալիրը, Զուար գյուղում գտնվող ‹‹Տաք ջուր›› զբոսաշրջավայրը, Տիգրանակերտի թանգարանը, ‹‹Հունոտի կիրճ›› բնապատմական արգելոցը, Շուշիի Գորգերի թանգարանն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։

‹‹Արշավի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու Արցшխը որպես հանգստի լավագույն վայր, որտեղ հնարավոր է հանգստանալ բնության գրկում, այցելել տեսարժան վայրեր, վայելել համեղ խոհանոցը։ Հատկանշական է, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում վարչապետի տիկինը шրցшխյան խոհանոցի զարդը համարվող ‹‹Ժենգյալով հաց›› է թխել արցախցի Վալյա տատիկի հետ միասին։ Իսկ Շուշի գորգերի թանգարանի լուսանկարներում ներկայացված են արցախյան գորգերի ողջ գեղեցկությունը, պատմական արժեքն ու կարևորությունը››։

Հասմիկ Հարությունյանը նշում է, որ արշավը վաղուց էին ծրագրում իրականացնել, սակայն մեկնարկը համընկավ հենց համավարակի տարածման շրջանի հետ։ ‹‹Համավարակը մարտահրավեր է յուրաքանչյուր երկրի համար և մեծ վնաս է հասցնում հատկապես զբոսաշրջությանը։ Շատերը չգիտեն, թե մեր երկրում որքան գեղեցիկ վայրեր կան, պատմական արժեքներ կան։ Ցավոք, բայց մեզանից շատերը այդքան էլ լավ չեն ճանաչում մեր հայրենիքի թաքնված անկյունները։ Արշավի նպատակն է աջակցել զբոսաշրջությանը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն հայրենիքում, իսկ սահմանները բացվելուց հետո նաև օտարերկրացի զբոսաշրջիկները վայելերն մեր երկրի գեղեցկությունն ու յուրահատկությունը››։

(Visited 25 times, 1 visits today)