Անակնկալ այցերից հետո պարզվում է ոչ մի բունտ էլ չկա

Картинки по запросу Սևանի քրեակատարողական հիմնարկ

Երեկ, սեպտեմբերի 27-ին Արդարադատության նախարարության քրեակատողական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, նույն ծառայության պետի տեղակալներ, Արդարադատության գնդապետներ՝ Ռոբերտ Մինասյանն ու Վարդգես Ծաղիկյանը հերթական անգամ անակնկալ այցելեցին ժողովրդին հայտնի «Սևան» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ասեցին դատապարտյալներից . «Նախորդ տարիների համեմատ, գաղութում հսկայական աշխատանքներ են կատարվել մեր վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ամենակարևոր բաներից մեկը սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի բարելավումն է։ Եթե անկեղծ՝ առաջ եթե ճաշն ուտում էինք, որոշ դեպքերում ժոգ էինք ընկնում, ու դրա դեմն առնելու համար գաղությում մեր կողմից աճեցված խնձորն էինք ուտում։ Ու էդ ամենը ամռանը, ձմռանը հո խնձոր չկա։ Իսկ հիմա սննդի տեսակետից բողոքելու տեղ չունենք։ Մենակ էն ա վատ, որ չեն թողնում ինտերնետ ունենանք։ Գոնե ավելացնեն սկայպով մեր տնեցոնց հետ խոսելու օրերն ու ժամերը։ Ասում են, թե բունտ ենք անում, բունտ ու բողոքի ակցիաներ ենք անում․․․ Էդ ամենը որոշ մարդկանց ֆանտազիայից ա գալիս։ մենք առանց չեպեներ անելու, սպասում ենք, թե երբ ա լրանալու մեր՝ այստեղից դուրս գալու սրոկը, որ գնանք, հասնենք մեր տնեցիներին։ Մինչև հիմա չհասկացան, որ բունտի ժամանակներն անցել են։ Հիմա բունտով էդքան հարց չես լուծի, ինչքան փոխադարձ վստահությամբ։ Միակ պրոբլեմներից մեկը նաև այն է, որ ուզում ենք՝ էս նոր կառավարությունը լուծի վաղաժամկետ ազատումների խնդիրը։ Մարդիկ կան՝ քանի տարի է էստեղ են ու հաստատ ուղղվել են, դրսում ոչ մի հակաօրինական ու հանցագործություններ չեն անի։ Էդ բունտ-մունտն էլ մեր հագով չի։ Բոլորս էլ նույն օրերն ենք քաշում, ու բոլորս էլ իրար թև ու թիկունք ենք։ Էնպես որ՝ առիթից օգտվելով, ուզում ենք ժողովուրդն իմանա, որ մեր միակ ցանկությունը՝ թող ավելացնեն սվիդանիների քանակը, լուծեն վաղաժամկետ արձակումների հարցը»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/28/1136364/

(Visited 8 times, 1 visits today)