Այս տարի 4-րդ և 9-րդ դասարանի աշակերտները քննություն չեն հանձնելու Արայիկ Հարությունյան

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ դասարանի և 9-րդ դասարանի ավարտին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց  Արայիկ Հարությունյանը:«Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվելու են հաջորդ դասարան: Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով: Այսինքն՝ այս տարվա քառորդները մենք ամփոփում ենք մինչև  դրության հաստատումը ունեցած գնահատականներով կիսամյակային գնահատականներ, ապա տարեկան գնահատականներ»,- ասաց Հարությունյանը:

(Visited 13 times, 1 visits today)