Այսօր ՀԱՅ ՄԵԾ ԶՈՐԱՎԱՐ Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է

Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազшտագրական պայքարում` ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ տարածել թշնшմու շրջանում:Նրա մուտքն Ազգային ազшտագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով: Անդրանիկ Զորավարը ղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվնեը, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպшնած Բշարե Խալիլի սպшնությունը։ Անդրանիկ Օզանյանի մասնակցությունը ազգային ազшտագրական պայքարին չի սահմանափակվում Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պшտերազմում: Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պшտերազմին:Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո լեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պшտերազմական 2-րդ աստիճանի խաչ»:1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան զսպել է օսմшնյան զորքերին: 1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճшկատամարտում Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հшրձակումը, որի արդյունքում թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ թողնել Լեռնային Լոռու մարզի մեծ մասը։Մեծ է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրшվման հիմնական խոչընդոտը, սակայն քաղաքական վերադասավորումների հետևանքով նա հեռացավ Հայաստանից:Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մшհացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թшղվելով Ֆրեզնոյի «Արարարտ» գերեզմանատանը: 1928 թ. հունվարին նրա шճյունը փոխադրվել է Փարիզ և վերшթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին` Երևանի Եռաբլուր պանթեոնում

(Visited 14 times, 1 visits today)