Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձ է

Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով

Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման և Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և արդյունաշատ հովվապետության համար:

(Visited 3 times, 1 visits today)