Այսօր Ալիկ Սարգսյանն ասել է, որ իրեն փաստաբան պետք չի մարտի 1-ի գործով

Картинки по запросу Ալիկ Սարգսյան

Այսօր ՀՔԾ-ում լրագրողների հարցին, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ իրեն փաստաբան պետք չէ, ուստի, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքների ծավալը, հեշտ կլինի՞ այդ մեղադրանքներից պաշտպանվել առանց փաստաբանի, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանել է․ «Դժվար հարց է, բայց դա Ալիկ Սարգսյանի որոշելիքն է։ Ես կարծում եմ, որ մեղադրանքները բավականին լուրջ, անառարկելի, ապացուցողական բազայի վրա են հիմնված»։

Նա նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի օրերին պետության կողմից այնպիսի խախտումներ են իրականացվել, որոնք նպատակ են հետապնդել Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների զանգվածային խախտումների կոծկման, քողարկման, փաստերի ոչնչացման, ինչը խոսում է պետության զավթված լինելու հանգամանքի մասին։

Տիգրան Եգորյանը հավելեց, որ Ալիկ Սարգսյանի գործն ազդեցություն է ունենալու այլ գործերի վրա ևս:

(Visited 20 times, 1 visits today)