Այսօր՝ Ձեր ծննդյան օրը դուք շատ բարեմաղթանքներ կլսեք, սակայն ես այսօր ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից. Անահիտ Մութաֆյանը՝ Կարեն Կարապետյանին

Այսօր՝ Ձեր ծննդյան օրը դուք շատ բարեմաղթանքներ կլսեք, սակայն ես այսօր ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, ներեք մեզ, որ չգնահատեցինք ու չհասկացանք ձեզ, ներեք մեզ՝ շատերիս, որ չհասկացանք ձեր կառավարման միսիան, ներեք նրանց՝ ովքեր չարաշահելով ձեր հայրենասիրությունն ու պետականամետությունը, խաբեցին ու ստեցին ձեզ, ներեցեք նրանց ովքեր ձեզ չափեցին ձեզ շրջապատող մարդկանց արշինով։ Եվ ներեք ինձ ու իմ նմաններին, որ այնքան թույլ գտնվեցինք, որ չկարողացանք պայքարել հանուն ձեզ ու ձեզանով մարմնավորված մեր հույսի համար և կորցրեցինք հույսը դեպի ինտելեկտուալ և հզոր Հայաստան։Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում ...
Շնորհավոր ծնունդդ Պարոն վարչապետ ձեզ ուժ, կամք և անսպառ դռայվ որպեսզի վերադառնաք և ֆանտաստիկ երկիր կառուցեք՝ այն երկիրը որի մասին երազում ենք, այն երկիրը՝ որը պարտք մնացիք իմ երեխաներին ու ձեր թոռներին։
Աստղաշենի աստղերը մեզ և ձեզ հզոր հայաստան են կանխագուշակել։
Շնորհավոր ծնունդդ ինտելեկտուալ մարդ։

(Visited 133 times, 1 visits today)