«Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան»,- կոշտ արձագանքեց վարչապետը:

Զոհված զինծառայողների հիմնադրամի (100 դրամների» հիմնադրամ) շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ մերձ հարաբերություններ ունեիք:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, է զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:

Картинки по запросу փաշինյանի հանդիպումը զոհված մայրերի հետ

«Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Սա ինձ համար տարօրինակ է, այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»,-ասաց Փաշինյանը:

Ի պատասխան Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Նա նաեւ հավելեց, որ նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից ֆինանսավորում էր տալիս իրենց կազմակերպությանը, ինքն էլ ծրարով փողը տալիս էի զոհվածի ծնողին:

«Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան»,-արձագանքեց վարչապետը:

Картинки по запросу փաշինյանի հանդիպումը զոհված մայրերի հետ

«Մի ստեղծեք մթնոլորտ, որ կառավարությունում մտածեն, որ ավելի լավ է թողնենք հին վիճակը, որ բոլորի համար հավասար վատ լինի, քան մտածեն խնդիրները լուծելու մասին: Մենք բոլոր հարցերը կլուծենք բյուջեի եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով եւ բարելավելով:

Այդ հարցը դուք չեք բերել օրակարգ, ես եմ բերել եւ այդ հարցերը հետեւողականորեն լուծելով կգնամ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

(Visited 529 times, 1 visits today)