«Այդ պահին աշխարհն ու ժամանակը կանգ էին առել». Նիկ Եգիբյանը՝ 34-ամյակի, ամենաստացված ծննդյան օրվա և երազանքների մասին

Նիկ Եգիբյանը, ով այսօր՝ հունիսի 8-ին, նշում է իր 34-ամյակը:
Արտիսը հիշում է, որ ստացված ծննդյան օրեր շատ է ունեցել, բայց իր մեջ ամենից շատ տպավորվել է 32-ամյակը:

«2019-ի ծնունդս եմ շատ լավ հիշում ու երևի այդպես երբեք չէի ուրախացել: Ամենամտերիմ մարդկանցով էինք՝ մանկության ընկերներով, դասընկերներով, համալսարանական ընկերներով: Այդ պահին աշխարհն ու ժամանակը կանգ էին առել: Հիմա, երբ նայում եմ այդ օրվա տեսանյութերը, ակամայից ժպտում եմ: Ցավոք, 2 տարում աշխարհն այնպես փոխվեց, որ ընկերներիցս շատերը ցրվեցին տարբեր մայցամաքներով ու երևի այդպիսի ծնունդ երբեք էլ չունենամ»,- կիսվում է Նիկը:

Նիկն ասում է, որ նախկինում նվերներ այդքան էլ չէր սիրում, սակայն հիմա մեծ սիրով է ընդունում նվերները:
Նա ժպիտով խոսոտվանում է, թե ինչպիսի նվերներ է նախընտրում. «Ես տեխնիկայի մանյակ եմ: Հավաքում եմ հեռախոսներ, սիրում եմ տեսախցիկներ: Մեկ էլ մի շատ դժվար ճարվող օծանելիք ունեմ, երբ այն նվիորւմ են, աշխարհով մեկ եմ լինում»:

Երգիչը խոստովանում է, թե ծննդյան տորթի մոմերը փչելիս որն է լինելու իր երազանքը. «Խաղաղություն, առողջություն և որպեսզի ավելի շատ հղկվեն իմ բոլոր կարողություններն ու տաղանդները»:

Նիկը հավատացնում է, որ իր տարիքից չի սրտնեղում ու հավատացնում է, որ միշտ էլ իրեն ավելի երիտասարդացնելու փոխարեն հակառակն է արել:
«Ընկերներս կփաստեն, որ երբ ինձնից տարիք են հարցնում, ես կլորացնում եմ: Նախկինում, երբ 28 էի, ասում էի 30: Հիմա 34 դարձա, կասեմ 35: Սիրում եմ զարմացնել մարդկանց իմ տարիքով», ժպիտով ասում է նա:

Նիկը նշում է, թե այս տարիների ընթացքում իր բնավորության մեջ որ գծերն են փոխվել. «Վարդագույն ակնոցներս էլ չկան, պարզությունն ու մանկամտությունը փոխարինվել է հասունությամբ ու պարանոյայով, շատ ավելի պարփակված եմ: Եթե ժամանակին շատ բաների մասին կլռեի և իմ սեփական կարծիքը կուլ տալով ի վնաս ինձ ինչ-որ բաներ կանեի, հիմա շատ ավելի ուղիղ, չոր ու վճռական եմ: Բոլորի նման անցել եմ շատ վատ բաների միջով՝ սկսած հիվանդությունից, վերջացրած պատերազմով, ու շատ բաների նկատմամբ, ցավոք, անզգամ եմ դարձել»:

Նիկը նաև հավատացնում է, որ եթե հնարավորություն ունենար իր կյանքում ինչ-որ բան փոխելու, միևնույն է, ոչինչ չէր փոխի:

Եզրափակելով իր խոսքը՝ արտիստը խոսում է ապագայի ծրագրերի մաիսն. «Կներկայացնեմ նոր երգ, տեսահոլովակ և իհարկե,մեծագույն երազանքս տարբեր երկրներում հայ մշակույթի տներ բացելն ու զարգացնելն է. ազգն առանց մշակույթի և իր տաղանդների փառաբանման երբեք պատմություն չի կրթի»:

(Visited 7 times, 1 visits today)