«Ամшչում եմ, որ шյստեղ կրթել ենք Բшյրաքթարին». պրոֆեսորը՝ Սելջուկ Բшյրաքթարին

Թուրքական «Բայրաքթար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը հայտնվել է սկանդալային իրավիճակում։ Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ազգությամբ շվեդ, Մասչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հայտնի ֆիզիկոս Մաքս Թեգմարկը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է․

«Ամաչում եմ, որ այստեղ մենք կրթել ենք Սելջուկ Բայրաքթարին»: Նշենք, որ Բայրաքթարը կրթությունը ստացել է հենց Մասչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Վիրավորվելով պրոֆեսորի խոսքերից՝ Բայրաքթարը նրան պատասխանել է թվիթերյան գրառմամբ։

«MIT-ի այսպես կոչված ակադեմիկոսը, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղյան պատերազմի շրջանում հարցազրույցում ասել է՝ «Մենք ամաչում ենք, որ Սելջուկ Բայրաքթարին կրթություն ենք տվել»։ Իրականում դուք պետք է ամաչեք ցեղասպանության ու զանգվածային սպանությունների համար։

Մենք վերադարձրել ենք մեր հողերը, և միայն կարող ենք դրանով հպարտանալ»,- գրել է Բայրաքթարը։ Բավական ուշագրավ է, որ Բայրաքթարն ուրիշներին մեղադրում է ցեղասպանության ու սպանությունների համար, այն դեպքում, երբ միայն Արցախյան 44-օրյա պատերազմում, Թուրքիայի ԶՈՒ-ի անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, նաև

(Visited 25 times, 1 visits today)