Աղվան Վարդանյանն էլ կեղծ լուր վերատադրող քաղաքական գործիչ է. Ա. Գրիգորյան

«Կարիերան ընդհատվել է հեղափոխությունից հետո, բնականաբար, այդպես պետք է արտահայտվի». Արմեն Գրիգորյանը՝ Աղվան Վարդանյանին

«Եթե Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությունից հետո, ապա բնականաբար այդպես պետք է արտահայտվի». լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է արձագանքել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանի այն բնորոշմանը, ըստ որի Ա. Գրիգորյանը դասալիք է, չի ծառայել ԶՈւ-երում:

ԱԽ քարտուղարն ասաց, որ ինքը 2003-05թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության բանակում: Նման լուրեր տարածողները ըստ նրա՝ սոցցանցի կեղծ օգտատերերն են, իսկ Աղվան Վարդանյանն էլ կեղծ լուր վերատադրող քաղաքական գործիչ է:

(Visited 120 times, 1 visits today)