Նորապսակներ էինք, հասցրինք միասին ապրել ընդամենը 8 ամիս ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նորապսակներ էինք, ընդամենը հասցրինք միասին ապրել 8 ամիս»: Արցունքն աչքերին  հետ զրույցում այս մասին ասում է Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Արա Գրիգորյանի կինը: Արա Գրիգորյանը, գիտակցելով, որ հնարավոր է ետ չվերադառնա, առանց մեկ վայրկյան վարանելու գնում է վիրավոր ընկերներին դիրքերից դուրս բերելու:

Հերոսի հետ վերջին անգամ կինը՝ Վարսենիկը, զրուցել է հոկտեմբերի 14-ին, իսկ մահվան մասին պաշտոնական հայտնել են դեկտեմերի 9-ին: Արա Գրիգորյանը հավատարիմ մնալով իր զինվորական երդմանը` մինչեւ վերջին շունչը մնացել է իր զինվորների կողքին եւ ամեն գնով դուրս է բերել վիրավոր եղբայրներին թշնամու արկերի տակից եւ անմահացել է Կարմիր Շուկայում՝ հոկտեմբերի 26-ին: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, նրանց ճանապարհն անբիծ է եւ անեղծ:

(Visited 43 times, 1 visits today)