Նոյեմբերի 6-ին հինգ օրով արձակուրդ եկար… գրեթե չկերար մորդ պատրաստածները։ Միայն հետո իմացա, որ տեղ հասնելուն պես քեզ մեղադրել ես, որ… Աստղ Գալեյան

Նոյեմբերի 6-ին հինգ օրով արձակուրդ եկար… գրեթե չկերար մորդ պատրաստածները։ Միայն հետո իմացա, որ տեղ հասնելուն պես քեզ մեղադրել ես, որ… Աստղ Գալեյան

Աստղ Գալեյանն իր էջում գրել է. 2019թվական նոյեմբերի 6. Մի վերջին անգամ հայացքդ ներքևից վերև նայելով ասես հրաժեշտ տվեցիր հայրական տանդ և վերադարձար Արցախ շարունակելու ծա ռայությունդ։ Ասես հենց նոր էի քեզ բանակ

ճանապարհում, ար ցունքներս անկախ ինձանից հոսում էին «բան չմնաց մերս» ամենահուսադրող խոսքերդ էին Միխ ջան «հա կյանքս մենակ թե խաղաղություն լինի, մի քիչ էլ կդիմանամ մինչ գաս տուն հասնես»։ Հինգ օր արձակուրդ, չնայած շատ

քիչ եղար տանը, սակայն միևնույն է գիտեի,որ երեկոյան գալու ես և քնես մեր տանը քո տանը։Հա շատ էի նեղվում, որ համարյա չկերար մորդ պատրաստածները, միշտ հագեցած էիր, սակայն ոչինչ կարևորը դու վայելում էիր հանգիստդ։ Միայն հետո իմացա, որ տեղ հասնելուն պես քեզ մեղադրել ես «ախ ինչպես չկերա մորս սարքածները,աչքիս դեմով թռնումա», մամադ էլ առաջվանը չի Միխ,էլ չեմ թխում տեսակ տեսակ, էլ չեմ ասում Միխս որ գա սա էլ կսարքեմ, որ ուտի… վերջացավ ամեն բան,ինձ մնաց միայն հուշեր համեմված կարոտով և էս կարոտ կոչված համեմունքը շատ շատ դառն է ՏՂԵՍ։

(Visited 65 times, 1 visits today)