Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Սովորական տուն է` փոքր բանջարանոցով և ճոճաթոռով` արտաքուստ ոչնչով աչքի չընկնող։ Հենց այստեղ է անցել Հայաստանի վարչապետի պատանեկությունը։
Նրա վրա մեծ պատասխանատվություն է դրված, իսկ ժողովուրդն անհամբեր է։ 20 տարի թալանել են երկիրը, ինչպե՞ս կարելի է մի քանի օրում կամ ամսում ամեն ինչ վերականգնել։
Իհարկե, անհանգստանում եմ որդուս համար, իսկ եթե հույսերը չարդարացնի՞», – պատմում է Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը։
Քչերը գիտեն, որ Երջանիկ Չիբուխչյանը Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան էր, երբ մայրը մահացավ հիվանդությունից։
Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից երեք որդիներին մեծացրել է հենց Երջանիկը։
Հայրը պատմում է, որ Նիկոլի ապստամբ բնավորությունը սկսել է դրսևորվել հենց այդ տարիքում, անարդարության համար պայքարը նրա արյան մեջ է։ Նա իր առաջին «բողոքի ակցիան» անցկացրել է, երբ 13 տարեկան պատանի էր. այդ ժամանակ նրան դուր չի եկել Կոմերիտ միությունը