Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։
<<Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար:
ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար:>> Գրել է Վարչապետի իր ֆեյսբուքյան էջում
(Visited 35 times, 1 visits today)