Նիկոլ Փաշինյանը դիմել է հոգևորականներին

Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում՝ ձայն բազմաց, ձայն Աստծո։  Աստծո ձայնին որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի։ Մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երազանքները կյանքի կոչելու համար մի բան չի հերիքել․ մանանեխի հատիկի չափ հավատ չի հերիքել։

«Մենք մեր գիտակցության, սրտում պետք է ստեղծենք այդ հավատը և երբ ունենանք այդ հավատը, սարեր շուռ շտանք միասին ու կունենանք ազատ և երջանիկ երկիր ու հայրենիք»,-նշեց նա։

(Visited 45 times, 1 visits today)