Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հումորային իրավիճակ է ստեղծել՝ հրաժարվելով Մերկելի հետ ձեռքսեղմումից կորոնավիրուսի տարածվածության պատճառով: Դրան ի պատասխան՝ կանցլերը գովաբանել է նախարարի այդ քայլը և երկու քաղաքական գործիչներն էլ ծիծաղել են:
Գերմանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է նոր կորոնավիրուսով վարակվածության 158 դեպքի մասին: Հիվանդներից 86-ը գտնվում են երկրի արևմուտքում՝ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային նահանգում:
Նշվում է, որ մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ փակվել են կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, քանի որ վարակվածության մի քանի դեպքեր արձանագրվել է կրթական հաստատությունների աշխատակիցների շրջանում:
(Visited 34 times, 1 visits today)