ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 19-ին ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ սպասվում է, որ պաշտոնից կազատվի նաեւ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:
(Visited 41 times, 1 visits today)