Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին:
«Զգում էի, որ Ալեքսիսը երջանիկ չէ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հնարավոր է, որ ինձ չհաջողվեց օգտագործել նրա հնարավորությունները, սակայն երբ ֆուտբոլիստը երջանիկ չէ մի ակումբում, նա դժվար թե կարողանա իր լավագույն խաղը ցուցադրել:
Հուսով եմ, որ Իտալիայում Ալեքսիսը հաջողության կհասնի: Ես միշտ լավագույնն եմ ցանկանում ցանկացած ֆուտբոլիստի»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է Մոուրինիոն:
Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսն ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց իտալական «Միլան»
(Visited 59 times, 1 visits today)