Ջեկի Չանը ֆիլմի նկարահանումների ժամանակ հրաշքով է փրկվել մահից

Jackie Chan gestures as he speaks during a news conference for the movie «The Myth» during the International Film Festival in Toronto, Thursday Sept 15, 2005.(AP Photo/CP Adrian Wyld)

Հայտնի դերասան Ջեկի Չանը  հազիվ է փրկվել մահից «Ավանգարդ» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ մի հնարք կատարելիս: Ռիա նովոստին, հղում անելով The Star online-ին, գրում է, որ էպիզոդներից մեկի ժամանակ, որը նկարահանվել է ծովում, դերասանը հայտնվել է քարերի տակ և հազիվ է փրկվել խեղդվելուց:

Այդ ժամանակ նկարահանող խումբն արագ արձագանքել է և դերասանին դուրս է հանել ջրի տակից:
Ասուլիսի ժամանակ Ջեկի Չանն ասել է, որ շատ էր վախեցել, բայց պահել էր հանգստություն և  խուճապի չէր մատնվել:

Նախատեսված է, որ մարտաֆիլմը կներկայացվի 2020 թվականի հունվարին:

(Visited 30 times, 1 visits today)