Ո՞վ է 21 միլիոն դրամ հարկից խուսափած «աստղը»

 

Картинки по запросу Հայ աստղեր և լիլիթ հովհաննիսյան

 

Ըստ Hraparak.am ի տվյալների Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ  հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

Որոշ տեղեկությունների  խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում,նա համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը, եթե ոչ ամենապահանջվածը։ Վերջին մեկ տարում էլ նա շրջագայություն է սկսել աշխարհի տարբեր երկներով եւ քաղաքներով՝ յուրաքանչյուր տեղում հանդես գալով համերգային ծրագրով։

 

Նշենք, որ ավելի վաղ ամուսինը,ով նաև երգչուհու պրոդյուսրն է ասել էր, որ իրենք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

(Visited 20 times, 1 visits today)