Շնորհավոր Քաղաքացու օրը.Սերժ Թանկյանի երգը՝ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա (տեսահոլովակ)

Սերժ Թանկյանը վարաչպետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա երգ է գրել: Երգի վերնագիրն է «Հայաստանը»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է վարչապետն ու շնորհակալություն հայտնել Թանկյանին: Նիկոլ Փաշինյանը գրել է. «Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը.Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան,Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։Serj Tankian: 'Do not reject me, dear' | www.aravot-en.am

Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»։

Շնորհակալ ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերժ Թանկյանին իրենց որոշման համար։

Նրանց հեղինակած «Հայաստանը» երգի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Այսօր Քաղաքացու օրվա կապակցությամբ «Հայաստանը» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան է։

Բարի՜ վայելում։

(Visited 24 times, 1 visits today)