«Մայր Հայաստանի» բնորդուհին 78 տարեկան է,ո՞վ է նա

Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Պшտերшզմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով:

Բոլորիս հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենական մեծ պшտերшզմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950թ., ի սկզբանե Իոսիֆ Ստшլինի պատկերով, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։ Հետագայում՝ 1962թ., Ստшլինի արձանն ապամոնտաժելուց հետո, նույն պատվանդանին 1967թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին հենց Գենյա Մուրադյանն է, ով «ՀՀ»-ի հետ զրույցում վերապրել է հիշողություններն ու ակնթարթները, որոնք անմոռաց լեգենդ դարձան:Լեգենդն ապրում է. «Մայր Հայաստանի ...
Հիշում է՝ 17-18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը»:Լեգենդն ապրում է. «Մայր Հայաստանի ...

(Visited 31 times, 1 visits today)