Կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմի երեւանյան մեծ պրեմիերային

Կիլիկիայի հայոց պատմության 300 երկար, ձիգ ու հագեցած տարիներն` ընդամենը 25 րոպեում. հայկական կինոն` նոր մոտեցմամբ, նոր դեմքերով եւ ինչպես շատերը նշեցին` «հոլիվուդյան չափանիշներով»: Այսօր` սեպտեմբերի 12-ին, Երեւանում կայացավ Աշոտ Առաքելյանի «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկի պրեմիերան, որն անցավ կարմիր գորգով եւ հատուկ արարողությամբ, որին ներկա էին ինչպես մշակույթի, այնպես էլ քաղաքական գործիչներ եւ հայտնի հյուրեր, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը:

Картинки по запросу վարչապետը կիլիկիա ֆիլմի պրեմիերային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւս ներկա է եղել «Կինո Պարկ» կինոթատրոնում տեղի ունեցած մեծ պրեմիերային:

«Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է, որը հիմնված է պատմական փաստերի վրա: Այն բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին կծանոթացնեն Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին:

(Visited 80 times, 1 visits today)