Իսկ, դու գիտեի՞ր որոնք են այս հոյակերտ արձանի խորհրդանիշերը

«Սասունցի Դավթի արձանի խորհրդանիշերը»
Ներկայացնում ենք հարցերի պատասխանները.
1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը:
2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության թասն է:
3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այս կերպ Քոչարն անդրադարձել է նաեւ էպոսի ծագումնաբանությանը:
4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չ’է որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն:
5. Դավթի շալվարը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում:
6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն եւ ավլում հայկական հողը ոսոխի շնչից։

(Visited 15 times, 1 visits today)