«Եվրատեսիլ 2020»-ի փոխարեն «Լուսարձակիր, Եվրոպա» մասնակցել է նաև նոր կերպարով հանդես եկող Կոնչիտան


Եվրոպայի հեռարձակողների միությունը, չեղարկված «Եվրատեսիլ 2020»-ի փոխարեն, կազմակերպել է ոչ մրցութային «Լուսարձակիր, Եվրոպա» նախագիծը, որի շրջանակում հատուկ հեռարձակմամբ Եվրոպայի տարբեր ծայրերից տեսազանգով միացել են մրցույթի տարբեր տարիների հաղթողներն ու ամենահիշված մասնակիցները:Սա համախմբում է երաժշտության միջոցով:Հեռուստադիտողին քաջ ծանոթ դեմքեր տարիներ անց հայտնվել են էկրանին: Նրանց թվում է 1969 թվականի մասնակից Լենի Կուրը, 1986 թվականի մասնակից Սանդրա Կիմը, 1973 թվականի մասնակից Աննա-Մարիա Դավիդը, 1975 թվականի մասնակից Գեթթի Կասպերսը, 2016 թվականի մասնակից Սերգեյ Լազրևը, 2014 թվականի մասնակից Կոնչիտա Վյուրսթը և այլոք, ովքեր հետաքրքիր տեսաուղերձով դիմել են հեռուստադիտողներին:



(Visited 15 times, 1 visits today)