Ե՞րբ է առաջին անգամ նշվել Երեխաների պաշտպանության միջազգային օրը


Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր: Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության: Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի:
Հայաստանում երեխաների իրավունքները ...
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ:

(Visited 20 times, 1 visits today)