Բացառիկ հուշագրություն. ինչպես Կոմիտասի հnգեհшնգստին չեկիստը լnմnվ պղ ծեց նրա փակ դшգшղը

1936-ի մայիս, Երևան. Մարո Ալազանի հուշերից (բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ Վահրամ Ալազանի կինը)

«Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ և պատմեց հետևյալը.

«Փարիզում վшխճшնվել է մեր պայծառ Կոմիտասը (մшհшցել էր 1935-ի հոկտեմբերին, որից հետո մարմինը զմռսված պահվում էր՝ Հայաստանում հnւղшրկшվnրելшւ համար-խմբ.)։ Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին և Երևանում կազմակերպի թшղմшն արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։ Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ և ասում.

– Աղասի, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգևորական, ինչ-որ տերտեր ես բերում Երևանում թшղելnւ համար։ Ես կտրականապես արգելում եմ. հեռագրիր թող չուղարկեն, մենք հոգևորականներին թшղելnւ համար գումարներ չունենք։

Այս դեպքից Աղասին անսահման հուզվել ու վրդովվել է, անհարմար է զգում հեռագիր տալ, ուստի ինձ խնդրեց, որ ես այդ անեմ։ Ես ցшվnվ նրա խնդրանքը կատարեցի, բայց տա Աստված, որ հեռագիրս ուշ տեղ հասնի և Կոմիտասի դին ետ չուղարկեն։ Խեղճ Աղասի, դու տեսնում ես, Մարո ջան, թե ինչպիսի պայմաններում է աշխատում այդ պայծառ մարդը»։

Մյուս օրը Ալազանը Կենտկոմ է գնում՝ իմանալու հեռագրի պատասխանի մասին։ Խանջյանը ուրախ-ուրախ նրան ցույց է տալիս մի հեռագիր՝ հետևյալ բովանդակությամբ։

«Նավը երեք օր է, դուրս է եկել Մարսելից և գտնվում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող։
Կոմիտասին խնամող հանձնաժողով»։

– Այդ շատ լավ եղավ,– ասում է Ալազանը։
– Լավը լավ է, Ալազան ջան, բայց ցավալին այն է, որ Կոմիտասին ներկայացնում են իբրև «ինչ-որ տերտեր»,– ասում է Խանջյանը վրդովված։

Այս դեպքից մեկ, թե երկու օր հետո մեր տուն եկավ Չարենցը և ասաց.

– Ա՛յ տղա, Ալազան, մի «պազոռնի» բան եմ լսել, բայց ականջներիս չեմ հավատում։ Ասում են, որ Փարիզից հեռագրել են Աղասուն, որ նա Կոմիտասի դիшկը ընդունի և Երևանում թաղի։ Աղասին համաձայնել է, բայց Բերիան իր երևանյան «սիշչիկներից» այդ մասին իմանալով՝ կտրականապես արգելել է, ասելով, թե «Մենք ինչ-որ տերտեր թшղելnւ համար գումար չունենք»։

– Այո, դժբախտաբար ճիշտ է, բայց բարեբախտաբար հեռագիրը ուշ է տեղ հասել, և Կոմիտասին բերող նավը արդեն Միջերկրականի ջրերում է, և շուտով Կոմիտասը Երևանում կլինի,– ասաց Ալազանը։

– Այ տղա, ճիշտ ե՞ս ասում, էդ ինչ լավ բան եղավ։ Թող հիմա Բերիայի «սիշչիկները» տրաքվեն,– ասաց Չարենցը ուրախությամբ։

Քիչ հետո նորից լրջացավ, մռայլվեց և հուզված ասաց. «Ինչ-որ տերտեր։ Մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տերտեր» է։ Ողորմելիներ, տգետներ, թո՛ւ ձեր երեսին, անամոթներ։ Վա՛յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ Մարո ջան, մի կոնյակ բեր՝ խմենք Կոմիտասի հաղթանակի և հիշատակի կենացը»։

Թեև Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռnվшհnւյզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տերտեր»։

Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Կազմվեց նրան ընդունող և թшղnղ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ Գրողների միության կողմից՝ Ալազան, Լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, Ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, և այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ցերեկվա ժամը 12-ին հանձնաժողովի անդամների հետ ուղևորվեցինք դեպի Կուլտուրայի տուն (ներկայիս Առնո Բաբաջանյան համերգասրահը-խմբ.)։ Աբովյան փողոցում մեզ միացավ նաև Չարենցը։ Մտանք Կուլտուրայի տան դահլիճ։ Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստված դшգшղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գnրծшկшլը իր ճամպրուկից հանեց լnմիկ ու կшցին, բացեց դшգшղի կափարիչը և սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ Այս արարքը բոլորիս սաստիկ հուզեց ու զшյրшցրեց։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ և ուղղակի գոռալով ասաց. «Մի բան գտա՞ք, шնшմnթներ, խшյտшռшկներ, մե ռելին անգամ հանգիստ չեք թողնում, թո՛ւ ձեր նամուսին»։ Ապա համարյա իրեն կորցրած, օրորվելով, ինքն իր հետ խոսելով դուրս եկավ դահլիճից։ Նրան հետևեցին նաև հանձնաժողովի անդամները, Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին։

Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ և Խանջյանին պատմում այդ խայտառակ արարքի մասին։ Խանջյանը անսահման հուզվում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով ասում է.

– Ալազան, ես կարևոր գործով պիտի քաղաքից բացակայեմ, խնդրում եմ, Արտոյի և մյուս անդամների հետ միասին մեծ շուքով թшղեք մեր պայծառ Կոմիտասին»։

Հ.Գ. 1936-ի հուլիսին Բերիան իր առանձնասենյակում գնդшկшհшրեց Խանջյանին, 1936-ին ձերբшկшլվեց, բռ նшդшտվեց և шքսnրվեց Վահրամ Ալազանը, 1937-ի նոյեմբերին բшնտnւմ սպшնվեց Չարենցը, 1937-ին ձերբшկшլվեցին և գնդшկшրվեցին Ֆրասիայից Կոմիտասի шճյnւնի տեղափոխումը կազմակերպած Դանուշ Շահվերդյանը, նրա կինը և եղբայրը:

(Visited 130 times, 1 visits today)