Արամե. «Մենք չենք արտագաղթել, պարզապես այժմ աշխատաքային հարցերով բնակվում ենք Մոսկվայում»

Արամեի ընտանիքն այս օրերին Մոսկվայում է: Շատերը սկսել են քննարկել, որ երգիչն արտագաղթել է, քանի որ կնոջ եւ երեխաների հետ բնակություն է հաստատել Ռուսաստանում:

Խոսակցություններին ի պատասխան, երգիչը սոցցանցային իր էջերում հանդես է եկել գրառմամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից: Ուզում եմ Ձեզ ասել, որ այդպես չէ: Իմ գործունեությանը հետեւելով, տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել:
Կրկին տղա ունենալու դեպքում նրան ...

Եվ այսօր ես՝ ընտանիքիս հետ, գտնվում եմ Մոսկվայում՝ իմ աշխատանքի եւ ընտանեկան հարցերով: Ելնելով իմ աշխատանքի բնույթից՝ այսօր ես Ռուսաստանում եմ, վաղը կարող եմ լինել ԱՄՆ-ում, մյուս օրը՝ Հունաստանում։ Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն: Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով: Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին»:
Ցանկությունս Արամեն չէր կարող ...

Երգչի գրառումն ուղարկեցվում է զինովարական համազգեստով լուսանկարով, որին եւս անդրադարձել է հետգրության միջոցով. «Ի դեպ, լուսանկարը արված է առաջնագծում՝ մի քանի օր առաջ: Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին»:

(Visited 126 times, 1 visits today)