Աշխարհի հրաշալիքներից՝ Պետրա քաղաքը

Պետրա՝ հին  քաղաք, որը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում, ծովի մակերևույթից 900մ բարձրության վրա և շրջակայքից 600մ, Սիկ անունով նեղ կիրճում: Դեպի հարթավայր մուտքը հնարավոր է հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով, մինչդեռ արևմուտքում և արևելքում ժայռերը միանգամից կտրատվում են, առաջացնելով մինչև 60մ հասնող բնական պատեր: 2007թ. Պետրան ճանաչվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը:

Ամեն  տարի մոտ շուրջ կես միլլիոն զբոսաշրջիկ մեկնում է  Հորդանան՝ Պետրան տեսնելու, որի շինությունները խոսում են նրա անցած փառքի մասին: Երբ զբոսաշրջիկները անցնում են 1 կմ երկարությամբ Սիկ կիրճով, շրջադարձին բացվում է Գանձարանը՝ փառահեղ ճակատով շինություն, քանդակված հսկայական ժայռից: Սա  I դարի համեմատաբար ավելի լավ պահպանված շինություն է: Շինությունը պսակում է քարե հսկայական խորշը, որտեղ իբր պահվել են թանկարժեք քարեր և ոսկի, այստեղից էլ գալիս է Գանձարան անվանումը: Կիրճը աստիճնաբար լայնանում է և զբոսաշրջիկները հայտնվում են բնական ամֆիթատրոնում, որի ավազե պատերին կան բազմաթիվ քարանձավներ: Բայց կարևորը, որ աչքի է ընկնում, դա ժայռերին փորած նկուղներն են: Սյունաշարերը և ամֆիթատրոնը վկայում են քաղաքում  հռոմեացիների ներկայության մասին  I և  II դարերում: Բեդուինները հոգնած զբոսաշրջիկներին առաջարկում են երթևեկել ուղտերով, հուշանվերներ են վաճառում:

 

(Visited 31 times, 1 visits today)