Այն մասին թե ինչպես Հեյդար Ալիևը օգնեց Ջիգարխանյանին բնակարան ստանալ Մոսկվայում

Մոսկվայում բնակարանի հետ կապված խնդիրներ ծագեցին։ Ինձ ասացին. «Եթե Քաղբյուրոյի անդամներից որևիցե մեկը ստորագրի, դու կստանաս բնակարանը»։ Այդ ժամանակ շփվում էի մի մարդու հետ, ով ճանաչում էր Հեյդար Ալիևին։ Նա էլ ասաց, որ նամակ գրեմ և Կարմիր հրապարակի փոստարկղ գցեմ։ Դե, ես իհարկե մտածեցի, որ այդ ամենը լուրջ չէ, և տարիներ կպահանջվեն, բայց նա ինձ վստահեցրեց, որ կփոխանցի Հեյդար Ալիևին։ Եվ որոշ ժամանակ անց Մայակովսկու թատրոնում փորձ էր, շփոթված ներս է մտնում թատրոնի տնօրենը և ասում, որ ինձ կանչում են։ Պարզվում է, որ ինձ կանչել էին բնակարանը նայելու։ Դա ինձ համար Հեյդար Ալիևն էր արել, բայց դրանից հետո ես չեմ հանդիպել նրան։ Բնակարանը, որտեղ ես այժմ ապրում եմ, ինձ բաժին է ընկել նման ճանապարհով՝ Հեյդար Ալիևի օգնությամբ։
Այն մասին թե ինչպես Հեյդար Ալիևը օգենել է Ջիգարխանյանին բնակարան ստանալ

(Visited 23 times, 1 visits today)