Ալեգրովայի ցնցող ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Քոչարյանի աստղերին պայթեցրել է ողջ համացանցը․ ԲԱՑԱՌԻԿ

Իրինա Ալլեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում՝ թատերական ռեժիսոր, դերասան և Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալլեգրովի ընտանիքում (1915-1994): Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով (Ալլեգրով մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ)
Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան (1923-2012), օպերային դերասանուհի էր։

Կյանքի առաջին տարիները ապագա երգչուհին անցկացրել է Ռոստովում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու: Ծնողներն աշխատանքի են անցնում Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Իրենց հյուրընկալում էին Մստիսլավ Ռոստրոպիչը, Գալինա Վիշնյովսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։ Այդ ժամանակ Իրինան յոթ տարեկան էր. նա ավարտել էր հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները։

Երաժշտական դպրոց էր ընդունվել՝ ընդունելության քննությանը նվագելով Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նա անմիջապես ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը Ալլեգրովան նվագել է Սերգեյ Ռախմանինով «Երկրորդ համերգը»:

(Visited 240 times, 1 visits today)