Սոնա Մանուկյանը գրում է. Մխո……
Մարդ …. Չէ մեծատառով ՄԱՐԴ….բարի, ընկերասեր, խելացի, հումորով ու մունաթ գալու մեծ վարպետ…… ՄԱՐԴ ում մասին անվերջ կարելի է խոսել….. Երբ առաջին անգամ կիսատ մունաթ տոնով ասեցիր չես կարողանում դիմացդ նայես նոր անցնես ու երբ ես ասացի չէ չեմ կարողանում, հիշում եմ ոնց սկսեցիր ծիծաղել մինչ հասկացա, որ
մունաթ չէիր գալիս արդեն ուշ էր հասցրել էի մտքումս ասել (( Աստված իմ մենակ իմ քննությունից ուշանալուն ես մունաթն էր պակաս ))…. Երբ ուշացած մտա լսարան եւ դասախոսը չթողեց քննության մտածում էի, որ դու ես մեղավոր ու ջղայնացած զանգել ընկերուհուս պատմելով գնում էի այգի….
Ու երբ ինչ որ մեկը կողքից ասեց (( հա լավ հերիք ա բող ոքվես )), երբ տեսա էլի դու ես ինձ թվում էր ես էմոցիաներս հավաքել անգամ չեմ կարողանա, քանի, որ այդ քննությունից էր կախված իմ անվճար անցնելը իսկ ինձ անգամ քննության չթողեց դասախոսը….. բայց երբ տեսա ու ասեցի կլինի սուս մնաս դու ես մեղավոր ու սկսեցի լա ցելով խոսել հիշում եմ քո կիսավախեցած ու տարօրինակ հայացքը ու քո շատ հանգիստ հարցը
_դու գիժ ես ….. _հա դու էլ մեղավոր ….. Մխո…..հիշում եմ ոնց եկար ու համոզեցիր դասախոսին ու ինքը ինձ թողեց քննուրյան ու այն դեպքում որ տասը րոպե էր մնացել….. Քեզ շատ չեմ ճանաչել բայց քո մասին կարող եմ խոսել միշտ երկար ու անվերջ…… Գիտես բարի մարդ, լավ ընկեր հարազատ քո տված խորհուրդներն անվերջ կարելի է հիշել ու դրանց հինման վար շարժվել առաջ…..
Գիտես էլ չեմ տզտզում, էլ չեմ դժգոհում ոնց դու էիր ասում` ամոթ արա մի լացի, հա էլ չեմ լացում…
արդեն գիտեմ ոնց չտխրեմ այդպես շուտ, ոնց անեմ որ միշտ ամեն բան լավ լինի նույնիսկ չլինելու դեպքում ասեմ ուրեմն սենց պետքա լիներ…սովորել եմ….
Գիտես հիշել էի ոնց ասեցիր մի օր (( գնամ բանակ քո բածինկեքնեմ տանելու հաքնեմ քոնը լավնա )) ու ինչքան էիր ծիծաղում էտ ասածների ու իմ լուրջ դեմքով հա կտամ տար ասածի վրա….. Մխո….. դու ինձ քննության թեստեր ու կուրսայինի գրել էիր խոստացել ուր ես ով պետք ա իմ կուրսայինը գրի ախր ասեցիր չէ դու իմ տեղը գրի ես գնամ գամ կուրսայիններդ կգրեմ……
ՄԱՐԴ ով իր մասին շատ խոսել չէր սիրում ինքն ուներ յուրահատուկ մոտեցում մարդկանց հանդեպ հարգանք եւ ամենակարևորը կարողանում էր լեզու գտնել նույնիսկ ամենաբարդ մարդու հետ…. Երբ իրեն ասում էին որ խելացի է, բարի, յուրահատուկ մյուսների նման չեր ոգևորվում ու սկսում գլուխ գովել այլ հանգիստ ու համեստ տոնով ասում շնորհակալ եմ….
Քեզ շատ երկար ժամանակ չէ որ ճանաչում էի ու շատ բան չգիտեմ քո մասին, բայց քո ընկեր լինելու, հարազատ լինելու մասին փաստել կարող եմ…..
Գիտես հիշեցի նոր թե ոնց մի օր ասեցիր հլը նայի է ինչ հետաքրքիրա որ հարցրի ինչը ասեցիր գաղտնիք ա ու երկար համոզվելուց հետո խոսքը փոխեցիր ու ասեցիր` բայց մի հատ բան կասեմ ու ասեցիր (( ուրիշ աչքերով աղջիկ )) ու որ ասեցի հա բայց քո աչքերնել են կանաչ ծիծաղով ասեցիր (( հա ես էլ ուրիշ աչքերով տղան եմ ուրեմն ))….. Ինչ որ թեմայի շուրջ քննարկման ժամանակ երբ մեր կարծիքները տարբեր էր լինում ասում էիր նայի Սոնա երկուսս էլ կանաչ աչքեր ունենք պետքա նույն ձևով մտածենք…. Մխո….. հարազատս, բարիս, ընկերասերս իմ լավ ընկեր ոնց դու էիր ասում գերազանցիկ տղա քո մասին խոսել անվերջ կարելի է ախր դու երազանքներ ունեիր նպատակներ մեծ ապագա ոնց դու էիր ասում…. ուր գնացիր ինչի ?
Ինչի դարձար երկնային հրեշտակ, երկրային մարդկանց պաշտպանելու համար: