Մխիթար Գալեյանը զո հվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը… Մի կնոջ Մխիթարս անընդհատ երազ է գալիս ու ասում… Մոր հուզիչ խոսքերը

Արամ Գևորգյանը գրում է. Մխիթարը Երևանից էր, 2019 թվականի հունվարի 17-ին էր բանակ զորակոչվել։ Հադրութում էր ծառայում։ Կանաչ աչքերով էս տղայի լուսանկարն ու նրա հերոսական պատմությունը պ ատերազմի օրերին տարածվեց համացանցում և ափսոսանքի ու հպարտության առիթ

դարձավ։ Հոկտեմբերի 1-ին 2 ընկերոջ՝ Սերժ Հակոբքեխվյանի ու Հայկ Սահակյանի հետ փրկել էին իրենց վի րավոր ընկերոջ՝ Աբիգի կյանքն ու 3-ն էլ անմա հացել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զո հաբերում հանուն ուրիշի»։ Եվ իրոք որ։

Մխիթարը հենց այդ տեսակն էր։ Ես նրան չեմ ճանաչել, բայց այս ընթացքում տարբեր մարդկանցից այնքան պատմություններ լսեցի նրա մասին, որ ինձ համար նրա կերպարը միանգամայն պարզ դարձավ։ Մխոն քաջ էր, հայրենասեր ու ընկերասեր և իզուր չէր, որ նրան հաճախ «Դուխավիկ Մխո» էին ասում։ Նա չփախավ իրեն վստահված դիրքից, նա մենակ

չթողեց իր վիր ավոր ընկերոջը, նա իր կյանքը տվեց իր հայրենիքի ու իր ընկերոջ կյանքը փրկելու համար… Պա տերազմից 8 ամիս անց էլ Մխիթարի մայրը՝ տիկին Աստղիկը, այդպես էլ ոչ մի վայրկյան չի համակերպվել իր որդու կոր ստի հետ։

Մխիթարենց տանն ամեն բան նրան է հիշեցնում. լուսանկարներ, ձեռքի ժամացույց, «Նարեկը», որը պա տերազմից օրեր առաջ Մխիթարը հոր հետ տուն էր ուղարկել։ Թերևս միայն Մխիթարի սխրանքը փաստող մեդալը չկա սեղանին։ Մխիթարի հայրն ու մայրը հրաժարվել են իրենց որդու մեդալը այս դա վաճան իշխանությունների ձեռքից վերցնել։ Նա ընդամենը 20 տարեկան էր։ Մխիթարի մասին ռեպորտաժը՝ ստորև։

(Visited 175 times, 1 visits today)