Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ արտահերթ նիստ եք հրավիրել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր Կարգին Հայկին, ի՞նչ ա պատահել… Թեհիմնա Վարդանյան

Ամենաշատ խնդիրը երևի էս դահլիճում, և ամենաշատ անհամաձայնությունը ունեցել եմ ես, բայց էսօր բոլորդ արդեն անցյալ կատարյալով, դեռևս քվեարկություն չի եղել, դեռևս որևէ հարց որոշված չի, բայց արդեն Մարությանի մասին անցյալ կատարյալով եք խոսում, ու շնորհավորում են պարոն Սարգսյանին։

Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ արտահերթ նիստ եք հրավիրել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր Կարգին Հայկին։ Ի՞նչ ա պատահել, ո՞ր հիմնավորումն էր էստեղ։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր, բացի նրանից, որ դուրս ա եկել ձեր կուսակցությունից»,- ասաց ավագանու անդամը։

Թեհմինա Վարդանյան. «Փաստացի այո, Հայկ Մարությանն ինձ հուզում է» | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Վարդանյանը հայտարարեց, որ չի ուզում որևէ կերպ մասնակից դառնա այս կրկեսին, և հոգու խորքում չի էլ հավատում իշխող խմբակցության քվեարկությանը։

Դիմելով Հայկ Մարությանին՝ Վարդանյանը հարցրեց՝ Դուք հիմա սև եք, թե սպիտակ եք։

Օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման. Թեհմինա Վարդանյան - ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր ...

«Ձեր էդ, ենթադրում եմ, ամեն դեպքում ուզում եմ հավատալ դրան, որ պատահական արված նախադասությունը Ձեր նախկին քաղաքական թիմը վերցրեց տարբեր իրավիճակներում ինտերպրիտացիա արեց և այսօր օգտագործում է Ձեր դեմ։ Ձեր քաղաքական թիմն էլ ամեն անգամ առիթը բաց չէր թողնում ասելու, որ մեր դեմ խաղ չկա։ Հիմա ընկերներ, ՁԵր դեմ խաղ չկա, բայց դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք մնալ հրահանգ կատարող»,- հայտարարեց Վարդանյանը։

Իր ելույթը Վարդանյանը ավարտեց հայտնի ֆիլմից արտահայտությամբ՝ «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом»

(Visited 60 times, 1 visits today)