Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Կպատժվեն բոլորը». Միքայել ՄինասյանԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով մեղադրյալ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հիշեցնենք՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

(Visited 53 times, 1 visits today)