Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին

Нет описания.Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստ հանձնելու անհրաժեշտությունը չի գործելու հենց հոկտեմբերի 1-ից:

Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ նախարարի հրամանում արձանագրվում է, որ 14 օրը մեկ պետք է հանձնվի կորոնավիրուսի ախտորոշման պոլեմերիզային շղթայական ռեակցիայի ՊՇՌ թեստ՝ բացասական արդյունքով։

Վերջում հրամանի ասվում է, որ հրամանը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։

Այսինքն, որոշումը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, դրանից հետո պետք է հաշվել 14 օր։ Այսինքն, այն աշխատակիցներն, ովքեր չեն պատվաստվելու հոկտեբերի 1-ին կարող են հանգիստ գնալ աշխատավայր ու ասել, որ ընտրել են թեստավորման տաբերակը։ Պատվաստվելու պարտավորությունը նրանց համար առաջ է գալիս հոկտեմբերի 15-ին, իսկ մինչև այդ՝ թեստի պահանջ ներկայացնելն անօրինական է»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թվականի հրամանը, որով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն եվ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, սահմանում է, որ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ:

Հայրապետյանը նաև ընդգծեց, որ խորհրդարանական ընդդիմությունը վերոհիշյալ որոշումը վիճարկում է Սահմանադրական դատարանում։ Ներկայացված դիմումն արդեն ՍԴ-ում է։

«Այժմ սպասենք ՍԴ աշխատակարգային որոշման, որովհետև մենք միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի մինչև գործի առնչությամբ ՍԴ-ի կողմից վերջնական որոշման կայացումը դատարանը կասեցնի պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի վերաբերյալ նորմը»։

Իրավաբանն ընդգծեց, որ դիմումով հիմնավորել են, որ թեև կառավարությունը պնդում է, որ պատվաստումը պարտադիր չէ, սակայն այն անուղղակի պարտադրանք է պարունակում։

Այսինքն, դու քաղաքացու առաջ պարտավորություն ես դնում, կամ իր միջոցների հաշվին 14 օրը մեկ հանձնել ՊՇՌ թեստ, կամ պատվաստվել։ «Այսինքն, ակնհայտորեն 2-րդ՝ ընտրության հնարավորությունը թողնում ես ոչ բարենպաստ, իսկ քաղաքացին այսօրվա միջին աշխատավարձի դեպքում ընտրելու է պատվաստման ճանապարհը, էլ չեմ ասում, որ մի ռեպրեսիաներ կան, այսինքն, եթե չես պատվաստվում՝ քեզ պարգևավճար չի վճարվում։ Մենք վիճարկել ենք, մարդու կամքին հակառակ պարտադիր պատվաստման պահանջը»։

(Visited 27 times, 1 visits today)