Միհրան Ծառուկյանի արարքը հուզել է իր բոլոր հետևորդներին


Կարանտինի օրերին երգիչ Միհրան Ծառուկյանը Բլեք սթար բուրգերից պատվեր է կատարել և այն իրագործելով՝ հրապարակել է տեսանյութ, որը հուզել է Միհրանի հետևորդներին: Միհրանը ստացել է բազմաթիվ նամակներ, սակայն Աստղիկ անունով մի աղջիկ, ով ապրում է գյուղում, անտարբեր չի թողել երգչին: Աստղիկը գրել է, որ երբեք չի կերել ու երազում է ուտել այդպիսի բուրգեր, քանի որ իրենց գյուղում չկա՝ խոստանալով Միհրանի համար առաքել գյուղի մթերքներ՝ պանիր, մեղր և այլն:

Միհրանը որոշել է անպայման կատարել Աստղիկի երազանքը և այցելել է վերջինիս տուն,որը գտնվում է Վայոց ձորում, որտեղ նրանք միասին բուրգեր են պատրաստել:

Միհրանին  այստեղ արժանացրել են ջերմ ընդունելության և  մեծ հյուրասիրություն են կազմակերպել նրա համար:


Միհրանի հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

 

(Visited 55 times, 1 visits today)