Մետրոյի նոր կայարանը կկոչվի «Վերածնունդ». մանրամասներ

Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում Հրազդան գետի վրա կառուցել առաջին բազմաֆունկցիոնալ կայմապարանային կամուրջը։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության գլխավոր ճարտարապետ Լեոնիդ Բորզենկովը։

Ընկերության առաջարկած նախագծի համաձայն՝ նախատեսվում է երկմակարդակ մետրոյի կամուրջ կառուցել գնացքների, ինչպես նաև մեքենաների համար։ Նախատեսված է նաև ճանապարհ` հետիոտնի համար։ Միևնույն ժամանակ, մեքենայի հատվածն ունենալու է չորս երթևեկելի գոտի (երկուական ամեն կողմից), իսկ հետիոտնային ճանապարհը կանցնի կամրջի երկու կողմերով։

Արդեն հայտնի է կամրջի աշխատանքային անվանումը` «Վերածնունդ»։ Այն խորհրդանշում է հայկական մետրոպոլիտենի, և ոչ միայն, վերածնունդը։ Կամուրջը պետք է միացնի Հրազդան կիրճի երկու կողմերը, իսկ դա նշանակում է, որ ևս մեկ ճանապարհ կհայտնվի, որը կկապի քաղաքի կենտրոնական հատվածը ծայրամասային վարչական շրջանների հետ։ Հիմնական ճանապարհի երթևեկությունն էապես կբեռնաթափվի։

Բորզենկովն ընդգծեց, որ ինժեներական լուծումների մշակման ժամանակ նախևառաջ պետք է հաշվի առնել սեյսմիկ պայմանները, և շինարարության ժամանակ գլխավոր չափորոշիչը կլինի շինության ամրությունն ու անվտանգությունը։

Ճարտարապետը նախատեսում է ոչ միայն ժամանակակից նյութեր, այլև հայկական ավանդական շինանյութ օգտագործել, ինչպիսիք են տուֆը, տրավերտինը և այլն։

Ինչ վերաբերում է նախագծի իրականացման ժամկետներին, Բորզենկովը դժվարանում է դեռ որևէ կանխատեսում անել. ընկերությունը դեռ բավարար տվյալներ չունի։ Շատ բան էլ կախված է հիդրոերկրաբանական պայմաններից ու մետրոպոլիտենի զարգացման ծրագրից։

Մետրոյի կայարանի, ինչպես նաև բուն կամրջի գունային լուծումների վերաբերյալ որոշակիություն նույնպես դեռ չկա:

(Visited 61 times, 1 visits today)