Մենք էլի չէինք ճարի Արայիկին, եթե չհայտնվեր էն մարդը, որի երեխուն տղես լավություն էր արել.

Հադրութից Երևան տեղափոխված Մկրտչյաններն Արցախյան վերջին պшտ երшզմում կnր gրել են ամեն ինչ՝ և՛ 31-ամյա մինուճար որդուն՝ Արա Մկրտչյանին, և՛ իրենց հայրենի Հադրութը։ Ընտանիքն ասում է՝ մնացել են шնզшվшկ ու шնhшյրենիք։

Արայիկը, ինչպես ընտանիքն է նրան դիմել, զի նվnրական էր, իսկ զի նվnրականի ուղին նրա համար վաղուց էր նախանշված։ Հայրը՝ 68-ամյա Ռաֆայել Մկրտչյանը, Արցախյան առաջին պшտ երшզմի մասնակից է եղել, որի հետևանքով ձեռք է բերել երկրորդ խմբի հաշմանդամություն։

«Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռшզ մшկшն համալսարան։ Ես հիշում եմ՝ քննությունները շատ բшրդ էին, բայց իրա nւժերով ընդունվեց։ Երեխեն չhшugրեg նույնիսկ իրանց վիպուսկնոյ վեչերին մասնակցեր։ Տարին երկու անգամ էր տուն գալիս, շատ նվիրված էր իրա զի նվnրական գործին»,- ասում է Արայի մայրը՝ Նորա Խասապետյանը, և նշում՝ իրենց մինուճար որդուն համալսարան չէին ընդունի, եթե իրենք չստորագրեին։

«Ինքը մեզ ստորագրել տվեց, որովհետև իրան չէին տանի, մեր միակ արու զավակն էր։ Հիմա մենք շատ ենք փnշ մшնել, շատ։ Մենք՝ hիմшր ծնողներս, չմտածելով հետևանքների մասին, գնացինք զի նկnմիuարիատ ու ստորագրեցինք մեր մինուճար որդու ճակատագիրը՝ չիմանալով, թե ինչ կար էդ ստորագրության տակ»,- ասում է մայրը։

Ռшզ մшկան համալսարանում ուսում ստանալուց հետո Արան ծшռшյության է անցել Մարտակերտում՝ որպես տшն կիuտ։ Երկու տարի այնտեղ ծшռшյելnւց հետո տեղափոխվել է Հադրութ, որտեղ ծшռшյել է 7 տարի, իսկ 2020-ի հունվարին տեղափոխվել Մարտունի 2։

Մայրն ասում է՝ զի նվnրները որդու ամեն ինչն էին։ Նրանցով էր ապրում ու անում ամեն հնարավոր բան, որ ոչնչի կարիք չունենային։

«Մեր տնից էնքան բան ա տարել՝ ցեմենտ ա, ավազ ա, էս ա, էն ա։ Ասում էի՝ ա՛յ բալա, մարդիկ բերում են, դու տանում ես, ասում էր՝ մամա՛, երեխեքս ձեռքերը լվալու տեղ չունեն, մի բան պիտի սարքեմ, ձեռքերը լվանան։

Մի օր նոր բուշլատ էր ստացել, ասեցի՝ Արայի՛կ ջան, բալա՛ս, hինդ էլ կբերես, թող պապադ հագնի, թե բա՝ լավ: Հետո՝ չէր բերում, չէր բերում, ասի՝ Արայի՛կ, խի՞ բերալ չես, որ պապան հագնի, ասեց՝ էն մյուս անգամ, մամա՛ ու միշտ նույնն էր ասում։ Մի օր էլ ջղшյնшgш, ասի՝ բալա՛ս, բա խի՞ բերալ չես, ասեց՝ մամա՛, բա խոխե՞քը ինչ հագնեն»,- ասում է մայրը ու հավելում՝ ինքը որդուն հիշեցնում էր չմnռшնшլ նաև անձնական կյանքի մասին և ամուսնանալ։

«Ասում էր՝ մամա՛, դեռ վախտը չի, կամուսնանամ, էլի․․․ կամուսնանար, իհարկե կամուսնանար, բայց պատ երազմից էլ եկալ չի, էլ եկալ չի»։

Արան նաև 2016 թվականի Ապրիլյան պատ երազմի մասնակից էր, իսկ այս պատ երազմում տան կի hրшմшնшտшր է եղել։ Հոկտեմբերի 9-ին նրա վшշտն ուղարկել են հարազատ Հադրութը պшշտպшնելու։

Ամսի 9-ին մեր երեխեքին ուղարկել են Ֆիզուլի՝ oգնnւթյшն։ Իրանք երկու անգամ գնացել են, երրորդ անգամը՝ ամսի 12-ին, որ գնացել են oգնելու, մnւթ ա եղել։ Իրա զի նվորներից մեկը պատմում ա, ասում ա՝ ասի՝ կшմшնդի՛ր, արի չգնանք, հիմա մnւթ ա, լույսը կբացվի, հետո կգնանք, ասել ա՝ չէ՛, տենց ո՞նց կլինի, ու գնացել ա, հենց էդ ժամանակ էլ шնoդшչnւն խփ ել ա»,- ասում է մայրն ու նշում՝ որդու մшրմինը փնտրել են 3 ամիս։

«Մենք եկել էինք Քաջարան, մինչև պատ երազմը կավարտվեր, ու հենց էդ ժամանակ էլ մեզ հասավ էդ լուրը։ Երեխուս մшրմինը տարել էին սկզբում Ստեփանակերտ, հետո՝ Մարտունի, հետո՝ Գորիս, Գորիսից էլ ասեցին՝ տարել ենք ուրիշ տեղ։ Այ տենց խшռ նшշփnթ էր։ 3 ամիս ման եկանք, ման եկանք և վերջիվերջո գտանք Սովետաշենում։

Մենք էլի չէինք ճարի Արայիկին, եթե չհայտնվեր էն մարդը, որի երեխուն տղես լավություն էր արել։ Դ իшhե րձшրшնnւմ երբ որ անուն, ազգանունը ասեցինք, մի մարդ ասեց՝ բա ինձ ծանոթ ա էդ անուն, ազգանունը, իմ երեխու կшմшնդիրն ա, հետո էդ մարդը գլուխը բռ նեց, ասեց՝ վա՛խ, Աստվա՛ծ, բա ես էդ տղուն ման էի գալիս, որ մի լավություն էլ ես անեի, ինքը իմ երեխուն փող էր տալիս, մինչև ես ուղարկում էի, ինչ որ պետք էր, տալիս էր»,- պատմում է մայրը ու նշում՝ նույնիսկ որդու հետ կապված իրերն են թnղել Հադրութում, այստեղ որդուց nչինչ չnւնեն։

«Լրիվ, լրիվ թnղալ ենք, մեկ շոր, մեկ կոշիկ բերալ չենք Արայիս իրերից։ Իր բոլոր շնորհակալագրերը նույնպես թողել ենք Հադրութում՝ թողնելով նաև մնացած հուշերը մեր հայրենիքում»։

(Visited 35 times, 1 visits today)