«Մենք երբեք չենք լքի հայերին». Էմանուել Մակրոն, հենց նրա միջնորդությամբ են նորից հանդիպել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին:

Հանդիպման ավարտից հետո «Թվիթեր»-ում արված գրառման մեջ Մակրոնը մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք մշտապես կփնտրենք լուծումներ տևական խաղաղության համար: Հորդորում եմ, որ տոնական այս շրջանը դառնա մարդասիրական առաջընթացի ու հաշտեցման շրջան»:

Возможно, это изображение (3 человека, борода, люди стоят и в помещении)

Հիշեցնենք որ
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Возможно, это изображение (4 человека, люди сидят, костюм и в помещении)

Այլ մանրամասներ եռակողմ հանդիպումից առայժմ հայտնի չեն։

(Visited 42 times, 1 visits today)