Կորոնավիրուսով ախտորոշված՝ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից: Այս մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:«Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասաց նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքին է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել:Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 26 դեպք, որոնցից մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքից է:
(Visited 51 times, 1 visits today)