Մեղայ Աստծոոո, ուսպակոյսա վըըըւ, հասկացանք ապագա կա)))… վախեցաանք. տեսանյութ

Գավառում ՔՊ թեկնածուն Նարեկ Գրիգորյանն է: Նա Գավառ խոշորացված համայնքի բնակիչներին ուղղված ուղերձ է հրապարակել՝ նշելով, որ ինքը եղել և մնում է համայնքների միավորման ջատագով:

«Գավառի, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Գանձակի, Կարմիրգյուղի, Նորատուսի, Հայրավանքի, Բերդկունքի, Լճափի, Ծովազարդի, Ծաղկաշենի,Հացառատի և Արծվաքարի սիրելի քաղաքացիներ, ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է առաջնորդել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը առաջիկա ՏԻՄ ընտրություններում:

Ներկայացնում ենք մի հատված քարոզարշավից

Ինքս եղել և մնում եմ համայնքների միավորման ջատագով. այս քաղաքականության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք վերջապես զարգացնելու Գավառի տարածաշրջանը ու վերածելու այն տնտեսական, զբոսաշրջային, կրթական ու մարդկային կապիտալի զարգացման կենտրոնական վայրերից մեկը: Մյուս կողմից, բոլոր համայնքները (վարչական շրջանները) կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը և «բնավորությունը»:

Այս և այլ թեմաներից դեռ մանրամասն կխոսենք քարոզարշավի ընթացքում:

Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ աջակցության համար, շնորհակալ եմ նաև իմ հարազատ կուսակցությունից՝ վստահության համար»,- գրել է նա:

(Visited 86 times, 1 visits today)