Մարությանը միակն էր, ով ուներ կորցնելու բան, իսկ այսօր նրան քննադատող խш մաճիկները ոչինչ չեն ունեցել բարեկեցիկ ապրելու համար

Տիգրան Նալչաջյանը գրել է. Անդրադառնամ մասնագիտական կողմից։ Հայկ Մարությանին տկզար է կոչում նա, ով տարբեր նախագծերում, այդ թվում հենց Մարությանի նախագծերում նկարահանվել է
մասսայական և էպիզոդիկ այնպիսի դերերում, ինչից օրինակ շատ-շատերը,

այդ թվում ես, հրաժարվել եմ դեռևս տարիներ առաջ, երբ երազում էի դերասան դառնալ, սակայն չէի ցանկանում նման դերերով հայտնվել էկրանին և հիշվել այդպիսին։ Այժմ կարող եք ասել, թե դրա մեջ ամոթ բան չկա։ Այո, համաձայն եմ, ամոթ ոչինչ չկա, սակայն կա ամեն

դեպքում կարգավիճակի խնդիր, որը ես փորձել եմ ինքս ինձ համար պահպանել։ Դա նաև անում եմ հիմա, երբ առաջարկված դերը կամ նախագիծը չեմ հավանում, անկախ դերի մեծությունից ու վճարվող գումարից։ Իսկ ինչ վերաբերվում է Մարությանին, ապա ասեմ, որ նա ՀՀ-ում ամենադրամարկղային ֆիլմերի պրոդյուսերը և

գլխավոր դերակատարն է, ինչը միայն հարգանքի է արժանի։ Քանզի հանդիսատեսին կինոթատրոն բերելը հեշտ բան չէ։ Մի բան է, երբ քեզ անվճար տեսնում են հեռուստացույցով` սեղմելով հեռակառավարման վահանակի վրա ու փոխելով ալիքները, մեկ ուրիշ բան, երբ գալիս են թատրոնի կամ կինոթատրոնի դրամարկղ ու գնում տոմս`

քեզ բեմում կամ մեծ էկրանին տեսնելու համար։ Ժանրային տեսանկյունից Հայկ Մարությանի ֆիլմերը ժամանցային թեթև կատակերգություններ են։ Ես այդ ֆիլմերի մեծ երկրպագուն չեմ, սակայն կարող եմ ասել, որ վստահաբար ստացված են, որպես վերը նշված ժանրի ֆիլմեր։ Իմաստ չունի տվյալ ֆիլմերը դիտարկել բարձրակարգ փառատոնային ժյուրիների դիտանկյունից և

համեմատականներ տանել Մալյանի կամ Վիսկոնտիի ֆիլմերի հետ։ Դա անհեթեթություն է։
Իսկ հավաքած հանդիսատեսի քանակը և համացանցային դիտումները խոսում են հանդիսատեսի իրական վերաբերմունքի և սիրո վերաբերյալ, որը չունեն նրան քննադш տողները։ Ի դեպ։ Քաղաքականություն մտնելով Մարությանը միակն էր, ով ուներ կորցնելու բան։ Իսկ այսօր նրան քննադատող խш մաճիկները միայն ու միայն ձեռք են բերել անձնական բարեկեցություն` մինչ այդ իրենցից ոչինչ չներկայացնելով ու չունենալով որևէ նշանակալից բեքգրաունդ։ Հ.Գ. Անձամբ ես խստորեն քննադш տում եմ

Մարությանին հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանման թեզի հեղինակը կամ բարձրաձայնողը լինելու մեջ և այս իրավիճակը այդ ամենի սպասված հանգուցալուծումն էր։ Հույս ունեմ, որ մի օր այդ արտահայտության համար ներողություն կխնդրի հասարակությունից։ Որքան շուտ, էնքան լավ։

(Visited 24 times, 1 visits today)