Մարոկկոյում 32 մետր խորությամբ ջրհորն ընկած 5-ամյա երեխայի կյանքը փրկել չհաջողվեց
Երեք օր է, աշխարհը շունչը պահած հետեւում էր Մարոկկոյում 5-ամյա երեխային փրկելու աշխատանքներն:
Ցավոք հրաշք տեղի չունեցավ: Նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Մարոկկոյի Շեֆշաուեն նահանգում հնգամյա տղան ընկել է 32 մետր խորությամբ նեղ ջրհորի մեջ, այնտեղ անցկացրել է երեք օր եւ ողջ մնացել, հաղորդում Է Al Jazeera հեռուստաընկերության կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, երբ Ռայան անունով տղայի հայրը վերանորոգել է ջրհորը, որի տրամագիծը կազմում է ընդամենը 45 սանտիմետր: Տեսնելով, որ երեխան ընկել է, տղամարդն անմիջապես օգնության ծառայություն է կանչել։
Փրկարարներին հաջողվել էր տղային ապահովել թթվածնային խողովակով եւ ջրով։
Սակայն հայտնի չէ, դրանք ինչ-որ կերպ օգնել էին փոքրիկին թե ոչ:
Փրկարարները կարողացան հասնել երեխային, նրան դուրս բերել, սակայն երեխան մահացավ, քանի որ ըստ նախնական տվայլների, ընկնելիս վնասել էր գլուխը: