ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո՝ ուրբաթ երեկոյան հիվանդանոցից տուն է գնացել, մեկ օր անց կրկին տեղափոխվել հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: «Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Տևական ժամանակ, ստացիոնար բուժում ստանալուց հետո, վիճակը ոչ միայն չի կայունանում, այլև նոր հիվանդություններ են ավելանում: Ինչպես փաստում են իրեն բուժող բժիշկները՝ այս պահին երկրորդային հիվանդություններն ավելի մեծ վտանգ են սպառնում, քան բուն հիվանդությունները՝ շաքարային դիաբետն ու թոքի քաղցկեղը»,-մանրամասնեց փաստաբանը՝ նշելով նաև, թե վիճակն այնքան վատ է եղել, որ անգամ «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել: Հիշեցնենք, որ factor.am կայքին Գրիգորյանի առողջության վերաբերյալ պատասխանել էր «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին և հայտնել. «Մանվել Գրիգորյանը գրավոր հրաժարվեց բժշկական ծառայություններից, մենք իրեն բացատրեցինք հնարավոր բոլոր բարդությունները։ Ինքը գնաց տուն և մեր նախազգուշացումներն իրականացան, քանի որ շատ վատացած վիճակում հետ եկավ, ընդունվեց վերակենդանացման բաժանմունք։ Մեկ օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեց պալատ, հիմա վիճակը կայուն է»
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, բժիշկները հարկադրված «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել
(Visited 38 times, 1 visits today)